Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակելի տներից մեկին (Սաքսակիա քաղաքում) և անօդաչուներով հարձակվել մեքենաների վրա:
«Al-Akhbar»–ի տվյալներով՝ տանը եղել է երեք տեղահանված ընտանիք, 9 մարդ է մահացել, որոնցից 3-ը` երեխաներ։ Եվս 15 մարդ տուժել է։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տեղում դեռ աշխատում են փրկարարական ծառայությունները։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ ԱՄՆ–ի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա մայիսի 14-15-ը Վաշինգտոնում:
Պաշտոնապես Լիբանանն ու Իսրայելը հրադադար են հաստատել, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: