ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և կառավարության որոշ անդամներ Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում ընկածներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջոցառմանը ներկա չէր, քանի որ գտնվում է արձակուրդում և մասնակցում է նախընտրական քարոզարշավին:
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։