Հատուկ գործողության մասնակիցների շարասյուներն անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով

Մարտիկներին ողջունեցին բուռն ծափահարություններով, նույնիսկ պատերազմի վետերանները ոտքի կանգնեցին ի նշան հարգանքի։
Sputnik
Ռազմական հատուկ գործողության մասնակիցների շարասյուներն անցան Կարմիր հրապարակով․ շքերթային կազմը գլխավորում էին Ռուսաստանի հերոսներ, փոխգնդապետներ Եվգենի Խաբարովն ու Վիտալի Անտոնովը։

Այս տարի շքերթին մասնակցում է ռազմական հատուկ գործողության ավելի քան հազար մասնակից, որոնց թվում՝ Ռուսաստանի 18 հերոս և «Արիության» շքանշանի 83 ասպետ։

Շարքով անցան նաև Ռուսաստանի զինված ուժերի բոլոր տեսակների և առանձին զորատեսակների բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների զինծառայողները, ինչպես նաև անօդաչու համակարգերի զորքերի մասնագետները։

Այս տարի կազմակերպիչները պահպանել էին ավանդական օդային հատվածը՝ ռուսական «Ստրիժի» և «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խմբերի մասնակցությամբ։
Մոսկվայի շքերթի ժամանակ ՌԴ օրհներգը հնչեց զենքերի համազարկերի ուղեկցությամբ