«Եռագլուխն ինքն է՝ Ալիևի ու Էրդողանի հետ միասին»․ Քոչարյանը՝ Փաշինյանի ձևակերպման մասին

ՀՀ 2-րդ նախագահը միայն 1 հարցի պատասխանեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի` եռագլուխ կուսակցությունների վերաբերյալ հայտարարությունը։
«Եռագլուխն ինքն է՝ Ալիևի ու Էրդողանի հետ միասին»– ասաց Քոչարյանը Եռաբլուրում։
Նա չցանկացած պատասխանել քաղաքական այլ հարցերի՝ նշելով, որ սուրբ վայր է, քաղաքականության մասին չի խոսի։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում