ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը դարձել է տարվա սկզբից ի վեր ամենամասշտաբային գրոհներից մեկը: Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները, որոնք հիմնված են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած տվյալների վրա:
Ըստ նրա տեղեկությունների՝ մայիսի 7-ին ՀՕՊ ուժերը հետ են մղել 61 ԱԹՍ-ի հարձակում: Այս ցուցանիշը զիջում է միայն մարտի կեսերի իրադարձություններին:
Այսպես` մարտի 14-ին, ըստ Սոբյանինի տվյալների, մեկ օրում ոչնչացվել էր Մոսկվայի ուղղությամբ թռչող 65 ԱԹՍ: Հաջորդ օրը՝ մարտի 15-ին, մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է ևս 54 ԱԹՍ, իսկ մարտի 16-ի առավոտյան՝ ևս 42 սարք:
Ավելի վաղ՝ 2025 թվականի մարտի 11-ին, քաղաքապետը հայտնել էր անօդաչուների ամենազանգվածային հարձակման մասին. այն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվային մոտենալիս խոցվել էր 74 դրոն, իսկ ընդհանուր առմամբ տարբեր բնագծերում՝ հարյուրավոր ԱԹՍ-ներ։
Հարձակումների շարք էր գրանցվել նաև անցյալ տարվա մայիսին. մայիսի 5-ից 7-ը ոչնչացվել էր 55 անօդաչու: Եվս մեկ դրվագ տեղի էր ունեցել սեպտեմբերին, երբ ամսի 22-23-ին Մոսկվայի տարածաշրջանի երկնքում ոչնչացվել էր 46 ԱԹՍ: