ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կոմիտեից։
Մասնավորապես` Ղումաշյանը կոչ է արել «Անկախ դիտորդ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և Հակակոռուպցիոն կոմիտեին ուշադրություն դարձնել Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու փաստին՝ մատնանշելով «նախընտրական կաշառքների» հարցում իշխանությունների որդեգրած երկակի ստանդարտները։

«Այս պահին մենք ուսումնասիրում ենք դիմումը»,- հայտնել են կոմիտեից։
Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավ ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան Տիրան Ավինյանը վերահաստատել է, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել պարզաբանելով, որ խոսքը մանկատան սանի մասին է, որին այցելել է մեկ ու կես տարի առաջ։ Ըստ քաղաքապետի, համապատասխան ֆինանսավորում էին փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել, այսինքն` գնումը նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի։
Նշենք, որ Տիգրան Ավինյանի էջից հեռացվել է հրապարակված լուսանկարը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էին խորհրդարանական ընտրությունների նշանակումից հետո բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։ Ավելի ուշ Ղումաշյանն ու Ստեփանյանը ազատ էին արձակվել վարչական հսկողության ներքո։