Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ահաբեկչական գործողություն. Պուտինը` Ռոստովում աերոնավիգացիայի շենքի վրա հարձակման մասին

Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Օդային երթևեկության կազմակերպման Ռոստովի տարածաշրջանային կենտրոնին հասցված հարվածը ահաբեկչության ևս մեկ գործողություն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Խաղաղ ենթակառուցվածքներին հարվածելը Կիևի ռեժիմի ահաբեկչական բնույթի դրսևորումն է․ Պեսկով
Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան՝ Դոնի Ռոստովում «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով: Օրվա երկրորդ կեսին տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավի և երկրի մյուս վայրերի օդանավակայանների միջև թռիչքների իրականացումը մասամբ վերականգնվել է:
«Կիևի ռեժիմը ևս մեկ գործողություն է կատարել, անշուշտ, ահաբեկչական բնույթի, այն է՝ հարված է հասցրել օդային երթևեկության կազմակերպման Ռոստովի տարածաշրջանային կենտրոնին», - ասել է Վլադիմիր Պուտինը:
Այսօր ավելի վաղ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել էր, որ գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների օդային հարձակման: Չալտիր գյուղում վնասվել է 50 առանձնատուն և 3 ավտոմեքենա։ Հարավարևելյան արդյունաբերական գոտու Մյասնիկովի շրջանում հրթիռի ընկնելու հետևանքով պահեստային տարածքներում հրդեհ է բռնկվել, փլուզվել է պահեստի շենքը, հրդեհը մեկուսացվել է: Դոնի Ռոստովում վնասվել են նաև բնակելի տներ և «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքը: