Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով ձերբակալվել են 2 անձ. ՔԿ

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով ձերբակալվել են Ա.Ե.-ն և Դ.Ա.-ն, Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի և Դ.Ա.-ի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել, իսկ Վեդու բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։
Մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Նրա խոսքով՝ 65-ամյա Դավիթ Այնազյանն անցնում է 2 երեխաների գործով, 58-ամյա Արթուր Երեմյանն ու «բարերարը» (որը պարբերաբար ընտանիքին իբրև թե նյութական օգնություն էր ցուցաբերում– խմբ․)՝ 1 երեխայի։