ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում ավտովթար է եղել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։ Ըստ կայքի` այսօր ժամը 16:30-ի սահմաններում բախվել են «Kia Forte» և BMW մակնիշի ավտոմեքենաները, տուժածներ չկան։
«Kia» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված BMW-ին, այնուհետև «Kia»-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կայանված BMW-ն պատկանում է Ավան-Առինջ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Լևոն Ս.-ին, իսկ «Kia»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ք.-ն։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։