ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Մի շարք օտարերկրյա առաջնորդներ իրենք են ցանկություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության օրերին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այս տարի մենք հատուկ հրավերներ չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա գործիչներ այդ հանդիսավոր օրերին Մոսկվա այցելելու և մեր ղեկավարության հետ Մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու ցանկություն են հայտնել», - ասել է Ուշակովը լրագրողներին:
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված զորահանդես տեղի կունենա: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուսումնարանների սաները, կուրսանտները, ռազմական տեխնիկայի շարասյունը, ընթացիկ իրավիճակով պայմանավորված, չեն մասնակցի կայանալիք զորահանդեսին: