Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ

Բանակցությունների արդյունքներով նաև հայտարարվել է Վարշավայում ՀՀ դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի բացման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Լեհաստանը ցանկանում է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը` Վարշավայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարների բանակցությունների արդյունքներով Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ լեհական կողմը հետաքրքրված է համատեղ զորավարժություններով, ռազմական բուհերի միջև համագործակցությամբ, երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև փորձի փոխանակմամբ:
Ո՞ւմ դեմ են ուղղված Լեհաստանի և Ֆրանսիայի միջուկային զորավարժությունները
Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ նախատեսվում է նաև ռազմական կցորդի գրասենյակի բացում Վարշավայում գտնվող ՀՀ դեսպանությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Հայաստանն ու Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վարշավա կատարած այցի ընթացքում: