ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցում գտնվող վագոն-տնակում, հայտնում է shamshyan.com–ը։ Հրշեջները կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են ազգությամբ հնդիկ երիտասարդ տղայի կիսամոխրացած մարմինը։
Ահազանգը ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ժամը 17։10-ի սահմաններում, հայտնել են, որ այրվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում գտնվող վագոն-տնակը։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, այդ թվում՝ ազգությամբ հնդիկներ։
Պարզվել է, որ տունը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, գազաֆիկացված չէ, և հրդեհն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից, որը հայտնաբերվել է հրշեջների կողմից։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «սպանություն /դժբախտ պատահար» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է նշված տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։