Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի նորընծա չեմպիոնը երկամարտի ընդհանուր հաշվարկում գրանցել է 253 կգ արդյունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Եգիպտոսում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը հերթական հաջողությունն է գրանցել հայկական սպորտի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«86 կգ քաշային Էմմա Պողոսյանը բրոնզե մեդալին արժանացել է՝ երկամարտում ցույց տալով 253 կգ արդյունք»,– ասված է հաղորդագրությունում։
Պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը փայլուն է հանդես եկել՝ կատարելով երեք հաջող մոտեցում։ Նա հաջորդաբար բարձրացրել է 103, 106 և 109 կգ կշռող ծանրաձողերը։ Այս ձևում նա զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Հրում վարժությունում հայ մարզուհին ցուցադրել նախ բարձրացրել է 137 կգ, ապա` 144 կգ։ Այս վարժությունում նա արժանացել է փոքր բրոնզե մեդալի՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։