Անընդունելի է Զելենսկուն Ռուսաստանին սպառնալու հարթակ տալը. ՀՀ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ

Գուրգեն Արսենյան. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ Հայաստանի դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել Մոսկվայի մտահոգություն մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին ասվել է Հայաստանում ԵՄ հովանու ներքո անցկացված վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու բացարձակ անընդունելիության մասին»,-ասված է Արսենյանի և ՌԴ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայում արդարացիորեն վրդովված են և համարում են, որ պաշտոնական Երևանի կողմից Զելենսկու նման աղաղակող վարքագծին պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին:
Դեսպանը խոստացել է Երևանին զեկուցել ռուսական կողմի մտահոգության մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար: