ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի և հակամարտության ավարտի շատ լավ հնարավորություն է տեսնում։
«Կարծում եմ, որ շատ լավ հնարավորություն կա, որ դա կավարտվի», - PBS պարբերականին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով Իրանի հետ խաղաղ համաձայնագրի և հակամարտության ավարտի հեռանկարը:
Նա սպառնացել է, որ հակառակ դեպքում կրկին «կռմբահարի» Իսլամական Հանրապետությունը:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին ձեռնտու է Վաշինգտոնի հետ միայն արդար և համապարփակ գործարքը:
Նախարարությունը նաև հայտնել էր, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:
Հիշեցնենք` «Axios»–ը գրել էր` Սպիտակ տանը համարում են, որ կողմերը մոտ են Իրանի հետ փոխըմբռնման 1-էջանոց հուշագրի շուրջ համաձայնությանը, որը պետք է ավարտի պատերազմը և շրջանակներ սահմանի միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների համար:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ «Ազատություն» նախագիծը կասեցված է, և Հորմուզի նեղուցի շրջափակումն առայժմ կպահպանվի:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ համաձայնագիրը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից: