Փաշինյանին հրավիրե՞լ են Մոսկվա՝ մայիսի 9-ի շքերթին. դեսպան Կոպիրկինի պատասխանը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մոսկվան բարեկամ բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել է մասնակցելու Մայիսի 9–ի շքեթին։ Այս մասին այսօր Երևանի Հաղթանակի այգում անցկացվող «Հիշողության պուրակ» միջոցառման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինը նաև ասաց, որ տեղյակ չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հրավերը, թե ոչ։
Հավելենք, որ 2026 թվականին մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը։
Հիշեցնենք` 2025թ–ին մայիսի 9–ին` Հաղթանակի 80–ամյակին նվիրված հոբելյանական շքերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է։