Հայաստանի լեռնային շրջաններում ձնախառն անձրև կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի առանձին շրջաններում ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ–տեղ հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Մայիսի 6-8-ին գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ին նույնքան կբարձրանա։
Եղանակի տեսություն
Այսօր ցերեկը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ նաև քամին կուժգնանա (16-19մ/վ)։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +19–ից +21, գիշերը` +7-ից +9 աստիճանի սահմաններում։