Ավելի քան 8000 միգրանտ զրկվել է ՌԴ կացության թույլտվությունից. Վոլոդին

Միգրացիոն օրենսդրության փոփոխությունները կարող են ընդունվել Պետդումայի գարնանային նստաշրջանի ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. 2026 թվականի հունվարից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում անվավեր է ճանաչվել միգրանտներին տրված կացության ավելի քան 8 հազար թույլտվություն, ինչը 90%-ով շատ է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մայիսի 6-ին այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
Միաժամանակ զգալի նվազել է միգրանտներին տրված թույլտվության փաստաթղթերի քանակը: 2026 թվականի առաջին 3 ամսում Ռուսաստանում տրվել է 27,5%-ով պակաս ժամանակավոր կացության թույլտվություն (РВП) և 27,8%-ով պակաս կացության թույլտվություն (ВНЖ), քան մեկ տարի առաջ: Ընդհանուր առմամբ առաջին եռամսյակում Ռուսաստան է մուտք գործել 15%-ով պակաս միգրանտ:
2024 թվականից ի վեր ՌԴ Պետդուման խստացնում է միգրացիոն քաղաքականության ոլորտի օրենսդրությունը: 2025-ի հունվարին ուժի մեջ մտած օրենքը հստակեցնում է ժամանակավոր և հիմնական կացության թույլտվությունների տրամադրումը մերժելու հիմքերը: Փաստաթղթերը սկսել են անվավեր ճանաչել նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրանք տրվել են կեղծ ամուսնության կամ հայրության կեղծ ճանաչման արդյունքում:
Հիմա Պետդուման նոր խստացումներ է քննարկում: Օրինակ՝ առաջարկվում է անվավեր ճանաչել ժամանակավոր և հիմնական կացության թույլտվությունները այն միգրանտների համար, որոնք տարվա ընթացքում աշխատում են 10 ամսից պակաս: Վոլոդինի խոսքով՝ պատգամավորները ծրագրում են այս միջոցն ընդունել գարնանային նստաշրջանի ընթացքում:
Եվրամիությունում միգրանտների թիվը 2025 թվականին հասել է ռեկորդաին 64 միլիոնի