ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. 21 մարդ զոհվել է, ևս 61-ը վնասվածքներ են ստացել Չինաստանի կենտրոնական հատվածում հրավառ նյութեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Ինչպես ավելի վաղ սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հայտնել էր Հունան նահանգի Չանշա քաղաքային շրջանի Լյույան քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունը, պայթյունը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ հրավառ նյութերի գործարանում:
Իրավապահ մարմինները ձերբակալել են ընկերության պատասխանատու անձին, ընթանում է պայթյունի պատճառների հետաքննություն, շարունակվում է պատահարի հետևանքների վերացումը: