Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԴԾ–ն ձերբակալել է Կուրսկի մարզի բնակչի, որը համագործակցում էր Կիևի հետախուզության հետ

Տեղեկություններ հավաքելու նպատակով Կուրսկի բնակիչը ներգրավել է քաղաքի ևս չորս բնակչի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Կուրսկի մարզի բնակիչ է ձերբակալվել Ուկրաինայի ռազմական հետախուզության հետ համագործակցելու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Կուրսկի մարզի տարածքում բացահայտել և կանխել է Ռուսաստանի 2002 թ.-ին ծնված քաղաքացու հակաիրավական գործունեությունը: Քաղաքացին կասկածվում է պետական դավաճանություն կատարելու մեջ՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների շահերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ համացանցի միջոցով Կուրսկի բնակչի հետ կապ է հաստատել Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցը և Telegram մեսենջերով նրան դրդել է «նյութական հիմքով գաղտնի համագործակցության», ինչպես նաև Ռուսաստանի տարածքում առաջադրանքների կատարման:
ԱԴԾ–ն ձերբակալել է Ռոսկոմնադզորի ղեկավարների տների մոտ ահաբեկման ակցիաներ անող 2 մարդու
«Գործելով ի շահ Ուկրաինայի հատուկ ծառայությունների՝ ռուսաստանցին ներգրավել է Կուրսկի առնվազն չորս բնակչի իր մտերիմների թվից՝ տարածաշրջանի ռազմական և քաղաքացիական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ լուսանկարներ հավաքելու և իրեն փոխանցելու համար»,-նշել են գերատեսչությունում:
ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են չարագործին: Հարուցվել է քրեական գործ պետական դավաճանության հոդվածով: Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տվել: Քննչական գործողությունները շարունակվում են: