ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Չինաստանի Հունան նահանգում` ճայթուկներ արտադրող գործարանում, պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հունան նահանգի Չանշա քաղաքային օկրուգի Լյուան քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունը սոցցանցերում հայտնել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, 25-ը վիրավորվել են:
Հեռուստատեսության տվյալներով՝ տուժածներից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են: