«Նավերը դուրս կբերենք նեղուցից». Թրամփն ազդարարել է «Ազատություն» գործողության մասին

ԱՄՆ նախագահը գործողությունն անվանել է «մարդասիրական ժեստ»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքի ժամանակով երկուշաբթի առավոտյան նավերը Հորմուզի նեղուցից դուրս բերելու գործողություն կսկսի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ըստ նրա՝ աշխարհի տարբեր երկրներ դիմել են Վաշինգտոնին՝ խնդրելով ազատել իրենց նավերը, որոնք ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով արգելափակված են Հորմուզի նեղուցում:
«Ի շահ Իրանի, Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի՝ մենք հայտնել ենք այդ երկրներին, որ անվտանգ կերպով դուրս կբերենք նրանց նավերը այդ սահմանափակ ջրային ուղիներից, որպեսզի նրանք կարողանան ազատորեն և լիարժեքորեն շարունակել իրենց գործերը.... այս գործընթացը՝ Project Freedom-ը («Ազատություն նախագիծ»՝ խմբ.), կսկսվի մերձավորարևելյան ժամանակով երկուշաբթի առավոտյան»,- գրել է ԱՄՆ առաջնորդը իր «Truth Social» սոցիալական ցանցում:
Միևնույն ժամանակ նա սպառնացել է՝ եթե այս մարդասիրական գործընթացը որևէ կերպ խոչընդոտվի, ապա նման միջամտության հարցերը, ցավոք, ստիպված կլինենք լուծել ուժով»:
Թրամփը խոստացել է առաջիկայում դիտարկել Իրանի ներկայացրած խաղաղության ծրագիրը
Սրան զուգահեռ, ինչպես հաղորդում է «Fars»-ը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի ականազերծման համատեղ գործողության հարցեր չի քննարկել ԱՄՆ-ի հետ:
Իրանը օրենք է պատրաստում Իսրայելի համար Հորմուզի նեղուցն ամբողջապես փակելու մասին