Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, որը մշտապես ցուցադրում է իր առանձնահատուկ վերաբերմունքը Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի նկատմամբ, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լուսանկարվելու արարողության ժամանակ առիթը բաց չի թողել իր էմոցիաներն արտահայտելու համար:
Եթե 2025 թվականի մայիսին հայրենի Տիրանայում ԵՀՔ գագաթնաժողովի ժամանակ Էդի Ռաման ծնկի եկավ՝ դիմավորելով Իտալիայի վարչապետին, ապա այսօր նա փաթաթվեց Մելոնիին։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: