Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Զելենսկին Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել ՀՀ մայրաքաղաքում, քանի որ տարբեր երկրների առաջնորդներ են այցելում երկիր՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Կանադայի, Բուլղարիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Հունսատանի առաջնորդները և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն արդեն իսկ գտնվում են Երևանում։ Ի դեպ, սա Զելենսկու առաջին այցն է ՀՀ։
Այս ֆոնին, Sputnik Արմենիան դեռևս չի ստացել ԵՔԳ գագաթնաժողովի հավատարմագրումը, չնայած պաշտոնական մերժման կամ թույլտվություն որևէ պատճառ չի տրամադրվել։ Արտաքին գործերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ «համակարգում չկանք»։
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը Երւևանում կայանալու է մայիսի 4-ին։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: