ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մայիսի 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ–տեղ հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղոդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան`2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 3-7-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։