«Բոլորին դեմ եմ»-ի անդամները ԿԸՀ-ն արտահերթ նիստին որոշել էին մասնակցել Մարվելի կերպարներով՝ Spider man-ը, Iron man-ն Hulk-ն ու Captain American։
Նշենք, որ ԿԸՀ արտահերթ նիստի օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է։
ԿԸՀ արտահերթ նիստից հետո «Բոլորին դեմ եմ» շարժման անդամները բացատրեցին, որ այս կերպարներով են ներկայացել` ցույց տալու համար, թե ովքեր են իրականում կանգնած իրենց թիկունքին։
«Շատերը մեզ ասում են, որ ինչ-որ մութ ուժեր կան մեր հետևում կանգնած, մենք եկել ենք ցույց տանքի` ինչ ուժեր են։ Խոշոր հաշվով հենց այս ուժերով է հնարավոր փրկել Հայաստանը։ Մեր հետևում Սուպեր հերոսներն են, այնպես որ ՌԴ–ն, ԱՄՆ–ն մեր դեմ չեն կարող»,– ասաց նա։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ դիմակներով մասնակցելն արգելվում է։ Ի վերջո, նրանցից մեկին, որը հագել էր Սարդ-մարդու հագուստը, թույլ տվեցին մտնել նիստերի դահլիճ, բայց միայն դեմքը բացելուց հետո։ Այսպիսով, նա մասնակցեց նիստին Սարդ-մարդու կերպարով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։