Վթար Արթիկ–Ալագյազ ճանապարհին. 21–ամյա վարորդը տեղում մահացել է

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է»,–գրում է կայքը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
«Չայնիի» ոլորաններում «Porsche Cayenne»-ը մխրճվել է արգելապատնեշի մեջ․ վարորդը մահացել է