Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մարվել է. օպերատիվ շտաբ

Տեղում աշխատում է 143 մարդ, ներգրավված է 25 միավոր տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների հարձակման պատճառով Տուապսեի ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան:
«Տուապսեի ծովային տերմինալում բռնկված բաց հրդեհը մարվել է։ Հրշեջներին հաջողվել է հրդեհը տեղայնացնել ժամը 9.22-ին, որին հաջորդել է կրակի մարումը»,-ասված է շտաբի տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տեղում աշխատում է 143 մարդ, ներգրավված է 25 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունից:
Տուապսեում ԱԹՍ–ների հարձակումից վնասվել է Շահմելյանների տունը. մանրամասներ
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։