Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Պոկալյանոյե գյուղը. ՊՆ

Գյուղը գրավել են «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Պոկալյանոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
Պոկալյանոյեն գտնվում է Վոլչանսկի շրջանում՝ Վոլչյա գետի ձախ ափին։ Գյուղից ոչ հեռու անցնում է Բելգորոդի մարզի սահմանը։
Հաղորդվում է նաև, որ շաբաթվա ընթացքում ՌԴ ԶՈւ-ն 1 զանգվածային և 5 խմբային հարված է հասցրել, այդ թվում՝ մեծ հեռահարության և ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքերով ու հարվածային ԱԹՍ-ներով:
Արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտները. հարվածային անօդաչու թռչող սարքերի և անանձնակազմ նավակների հավաքման, պահպանման ու գործարկման վայրերը, ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։