Փոխվել են մաքսային կանոնները. Wildberries-ը` ՀՀ ընկերությունների վաճառքի արգելքի մասին

Ընկերության խոսքով` հայ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Wildberries մարկետփլեյսը հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխման պատճառով։ Այս մասին պարզաբանում է տարածել Wildberries ընկերությունը։ Ըստ ընկերության ` նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Wildberries մարկետփլեյսը փակել է հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքների վաճառքը։
«Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։ Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց»,– ասված է ընկերության պարզաբանման մեջ։
Wildberries ընկերությանը նաև նշել է, որ կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր, համատեղ փորձում են մշակել հնարավոր լուծումները։
Հիշեցնենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով ավելացրել են վաճառքի ծավալները։
Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։