ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 1-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա ևս 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 1-5-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։