ՌԴ Մագադանի մարզի Սուսումանսկի շրջանի «Կադիկչանսկի» ածխահանքում լեռնային զանգվածների փլուզում է տեղի ունեցել։
Փլատակներում կարող է մի քանի մարդ մնացած լինել, որոնք ածխի արդյունահանման աշխատանքներ էին իրականացնում։ Տուժածների ճշգրիտ թիվը պարզվում է։
Մագադանի մարզի ԱԻՆ գլխավոր վարչության օպերատիվ խմբով Մի-8 ուղղաթիռը ածխահանքի փլուզման վայր է մեկնել։
Այնտեղ է մեկնել նաև քննչական խումբ։ Միջադեպի ամբողջական պատկերը պարզելու համար մի շարք քննչական գործողություններ են իրականացվում։
ՌԴ ՔԿ–ն հայտնում է, որ փաստի առիթով քրեական գործ է հարուցվել երկու կամ ավելի անձանց մահվան հանգեցրած անվտանգության կանոնների խախտման հոդվածով։