Պաշտպանության նախկին փոխնախարար Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել. ԶԼՄ

Նազարյանը մի շարք զինվորականների հետ անցնում է նույն քրեական վարույթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԻՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։ Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն»,- գրում է թերթը։
Նշվում է, որ վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։
Հիշեցնենք, որ Արա Նազարյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար է եղել 2007-2017 թթ․, իսկ ԱԻՆ փոխնախարար՝ 2017-2020 թթ․։