Պապիկյանը նշեց, թե ՊՆ որ խմբի ծառայողները կստանան անվճար բնակարաններ

Բնակարանները ձեռք կբերվեն ոչ միայն երկրորդային շուկայից, այլև նորակառույցներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանում ներդրվում է քառափուլ ծրագիր, որով ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո ծառայած 2 850 բնակշահառուներ, որոնք 2000–ականների սկզբից են շահառու, հնարավորություն կունենան լուծելու բնակարանային ապահովության հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման միջոցով։ Նախարարը նշեց, որ գոմարի 90 տոկոսը կփոխհատուցի ՀՀ կառավարությունը` բանկերի միջոցով, իսկ 10 տոկոսը` ՊՆ–ի տարեկան ֆինանսավորման միջոցով։
Երևանի որ մասերի նորակառույցներում են ամենաշատը բնակարաններ գնել 6 ամսում
Ըստ այդմ` ծրագիրը կիրականացվի 4 տարում. 2027 թվականին 735 շահառուի համար կիրկանացվի բնապահովման ծրագիր, 2028 թվականին` 812 շահառուի, 2029 թվականին` 719, 2030 թվականին` 584 շահառուի համար։
Ի դեպ, բնակարանները ձեռք կբերվեն ոչ միայն երկրորդային շուկայից, այլև նորակառույցներից։