ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) խնդրել է Dark Eagle գերձայնային հրթիռ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ հնարավոր օգտագործման համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Զորքի տեղակայման հարցման մեջ այդ քայլը հիմնավորում է նրանով, որ Իրանը իր արձակիչ կայանքները դուրս է բերել Precision Strike Missile-ի (զենք, որը կարողանում է թիրախները խոցել ավելի քան 300 մղոն (մոտ 482 կմ) հեռավորության վրա)», – նշում է գործակալությունը։
Աղբյուրը պնդում է, որ հարցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։
Հարցման հավանությանն արժանանալու դեպքում սա ԱՄՆ գերձայնային հրթիռի առաջին տեղակայումը կլինի։