ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ահաբեկչական հարձակում ծրագրած ռուսաստանցու է ձերբակալել։
Գերատեսչության տվյալներով՝ 2025 թվականին Ուկրաինայի հատուկ ծառայությունները Telegram-ի միջոցով Ղրիմի մի բնակչի են հավաքագրել։ Համակարգողի առաջադրանքով նա Կիևին է փոխանցել թերակղզու զորամասերի, ՀՕՊ համակարգերի, վառելիքաքսուքային նյութերի պահեստների և տարբեր կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների լուսանկարներ, տեսանյութեր և կոորդինատներ։
Հետագայում նա պետք է ահաբեկչական հարձակումներ իրականացներ Ղրիմի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման օբյեկտների, ինչպես նաև տարածաշրջանի իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյայի դեմ։ Առաջադրանքը կատարելուց հետո տղամարդը պետք է լքեր Ռուսաստանը։
Ձերբակալության ժամանակ նրանից առգրավվել է ֆուգասային ռումբ և պայթուցիկ նյութեր՝ ևս երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր հավաքելու համար։