Մասիս–Հովտաշեն երթուղու ավտոբուսը կողաշրջվել է․ կա 6 տուժած, որոնցից մեկը հղի կին է

Վթարի հետևանքով Սիս-Սիփանիկ ճանապարհին վնասվել է նաև գազատար խողովակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Արարատի մարզում կողաշրջվել է Մասիս-Հովտաշեն երթուղու ավտոբուսը. կա 6 տուժած, որոնցից մեկը հղի կին է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 29-ին` ժամը 16։30–ի սահմաններում, Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին։ Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։
Ըստ կայքի՝ «Մասիս» ԲԿ-ի բժիշկները տեղում 6 ուղևորի առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրանցից մեկը, որը հղի կին է, տեղափոխվել է հիվանդանոց։
Արարատի մարզում «ԿամԱԶ»–ը բախվել է մի քանի մեքենայի և կողաշրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տուժած քաղաքացիների ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։