Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն է ժամանել Երևան. ՀՀ ԱԳՆ–ն հաստատեց

Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնխարարությունը հաստատում է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Երևանում է։
Ավելի վաղ այդ մասին հայտնել էին ադբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ–ից:

Նշենք, որ Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Սա նրա առաջին այցն է Երևան։ Երկու օր առաջ` ապրիլի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացն առաջիկայում կշարունակվի և ավարտին կհասցվի տրամաբանական ժամկետներում։
2025 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղկավարությամբ, փոխադարձ այցելություններ էին կատարել Հայաստանի և Ադրբեջանի մերձսահմանային՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային տարածքներ: