ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն ու Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են։ Այս մասին հայտնում է «24նյուզ» կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Կայքը գրում է, որ Ռոտենբերգն ամուսնալուծության դիմում է ներկայացրել դատարան։ Ամուսնալուծության պատճառը չի նշվում։
Նատալյա Ռոտենբերգը 2022 թվականի հունվարին ստացել է ՀՀ քաղաքացիություն և, ըստ ամուսնու հրապարակման, փոխել է ազգանունը՝ դառնալով Արզաքանցյան։ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից, սակայն քաղաքապետի պաշտոնին չի հավակնել իրավական սահմանափակումների պատճառով:
Զույգն ամուսնացել է 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, ումից բաժանվել էր 2013 թվականին։ Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։