Մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հիմնադիրներից մեկը` Ռոբերտ Լյապիդևսկին

Ռոբերտ Լյապիդևսկին. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. 88 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ռոբերտ Լյապիդևսկին, որը կանգնած էր «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման ակունքներում։
Այս մասին հայտնել է Մոսկվայի Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնը։
Նա բեմում էր 65 տարի և խաղացել է բազմաթիվ հերոսների, այդ թվում` հայտնի կոնֆերանսիե Ապլոմբովի դերը։