Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն մեկ օրում հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի 18 բնակավայրերի. մարզպետ

Վնասվել է 13 մասնավոր տուն, 3 սոցիալական և 4 կոմերցիոն օբյեկտ, ինչպես նաև 1 գյուղատնտեսական ձեռնարկություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Անցած մեկ օրում ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի 7 համայնքների 18 բնակավայրերի, 1 մարդ զոհվել է, 6-ը` տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Ուկրաինայից հրետակոծությունների և ԱԹՍ–ների հարձակումների հետևանքով վնասվել է 13 մասնավոր տուն, 3 սոցիալական և 4 առևտրային օբյեկտ, 1 գյուղատնտեսական ձեռնարկություն և 28 տրանսպորտային միջոց։
«Բելգորոդի շրջանի Ռազումնոյե գյուղում անօդաչուների հարձակումների հետևանքով երկու կին է տուժել։ Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում FPV–անօդաչուի հարվածից 1 տղամարդ է զոհվել, 1 կին` վիրավորվել։ Տուժածը տեղափոխվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Շեբեկինո քաղաքում անօդաչուի հարձակման հետևանքով երկու կին բարոտրավմաներ են ստացել», – գրել է Գլադկովը Telegram–ի իր ալիքում։
Մարզպետի տվյալներով՝ անօդաչուների հարձակման հետևանքով վնասներ են գրանցվել Բելգորոդում, Ռակիտյանսկի շրջանի Սվյատոսլավկա և Պրոլետարսկի գյուղերում, ինչպես նաև Յակովլևսկի շրջանի Ժդանով ագարակում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։