ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Կոմիում փորձել են պայթեցնել նավթավերամշակման գործարանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
«ՌԴ ԱԴԾ–ն Կոմիի Հանրապետության Ուխտա քաղաքում կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների հրահանգով ՌԴ երկու քաղաքացիների ծրագրած դիվերսիան», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ–ի տեղեկություններով՝ չարագործները օտարերկրյա մեսենջերներով գաղտնի կապ են հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների հետ և նրանց տեղեկություններ փոխանցել տարածաշրջանային նավթավերամշակման գործարանների, ինչպես նաև հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուսաստանցի զինծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների մասին։
«Համակարգողների ցուցումով գործելով՝ նրանք նախապես կահավորված թաքստոցից վերցրել են ինքնաշեն պայթուցիկ սարքերով անօդաչու թռչող սարքեր՝ տարածաշրջանի նավթային արդյունաբերության ձեռնարկություններից մեկը պայթեցնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Կոմիի Հանրապետության ՌԴ ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել դիվերսիա նախապատրաստելու հոդվածով։