ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կրակոցներ հնչեցնելու մեջ կասկածվողը ձերբակալությունից հետո խոստովանել է, որ թիրախավորել է ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաներին։
CBS News-ի տվյալներով՝ կրակողը 31-ամյա Քոուլ Թոմաս Ալեն է Կալիֆոռնիայից։ Նա հյուրընկալվել է այն հյուրանոցում, որտեղ անցկացվել է միջոցառումը։
Նրա սոցիալական ցանցերի էջում նշվում է, որ նա աշխատել է որպես ուսուցիչ C2 Education-ում և 2024 թվականի դեկտեմբերին ճանաչվել է «Ամսվա ուսուցիչ»։ Հաղորդվում է, որ հարձակվողը զինված է եղել որսորդական հրացանով, ատրճանակով և մի քանի դանակներով, երբ փորձել է ճեղքել հյուրանոցի ռեստորանի մոտ գտնվող անվտանգության անցակետը։
Նա մի քանի կրակոց է արձակել՝ թեթևակի վիրավորելով գաղտնի ծառայության գործակալի, որը զրահաբաճկոն էր հագել։ Հարձակվողը նույնպես վիրավորվել է։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ի երեկոյան Washington Hilton հյուրանոցի դահլիճում, որտեղ Թրամփը տոնական ընթրիք էր անցկացնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի հետ։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ի երեկոյան Washington Hilton հյուրանոցի դահլիճում, որտեղ Թրամփը տոնական ընթրիք էր անցկացնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի հետ։