ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր` ուշ երեկոյան, գիշերը և վաղը` կեսօրից հետո, Երևանում նույնպես անձրև և ամպրոպ է սպասվում։
Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +19–ից +21, գիշերը` +9-ից +11 աստիճանի սահմաններում։