Խորհրդանշական հաղթանակ. Չալոյանը հաղթեց թուրքին և դուրս եկավ աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ

2-րդ ռաունդում թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Մենամարտը կայացել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության օրը
2-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։ Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները, հաղթանակը շնորհել են Չալոյանին։
Վաղը նա կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար։
Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն