Ադրբեջանը հնարավոր է համարում Ուկրաինայի հետ համատեղ ռազմական արտադրությունը

Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կայացել է Գաբալա քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հնարավոր է համարում Ուկրաինայի հետ համատեղ ռազմական արտադրությունը։
Այսօր Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացել է Ալիևի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Ալիևը հայտնել է, որ մտքեր են փոխանակել ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ, և հավելել է` հիանալի հնարավորություններ կան համատեղ արտադրության, ընդհանուր առմամբ արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության համար։
Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտի համագործակցության ընդլայնումը։
Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում