Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 193 զինծառայողի

Սա մեկ ամսվա ընթացքում ռազմագերիների երկրորդ փոխանակումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 193 զինծառայողի՝ փոխարենը Ուկրաինայի զինված ուժերին հանձնելով 193 ռազմագերու։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Այժմ ռուսաստանցի զինվորականները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Գերատեսչությունը նշել է, որ զինվորականների վերադարձի հարցում մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր են գործադրել ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։