Ո՞ւմ դեմ են ուղղված Լեհաստանի և Ֆրանսիայի միջուկային զորավարժությունները

Զորավարժությունները կանցկացվեն հիմնականում Բալթիկ ծովում և Լեհաստանի հյուսիսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան ու Լեհաստանը առաջիկայում համատեղ միջուկային վարժանքներ կանցկացնեն Ռուսաստանի և Բելառուսի տարածքում թիրախների ուղղությամբ հարվածները մշակելու համար։ Այս մասին հայտնում է «Wirtualna Polska»-ն։
Ենթադրվում է, որ լեհ օդաչուները կզբաղվեն թիրախների որոնմամբ և սովորական զենքերի (JASSM թևավոր հրթիռներով) հարվածներով, իսկ ֆրանսիացիների վարժանքը կլինի ASMP մարտագլխիկների կիրառումը։
«Լեհ-ֆրանսիական վարժանքների սցենարները որպես լրացուցիչ ծրագիր կծառայեն Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում, սակայն դրանք չեն ակտիվացվի երկարատև քննարկումներից հետո` համաձայն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի»,- հայտնել է լեհական բանակի աղբյուրը։
Նա հավելել է, որ զորավարժությունների շնորհիվ Փարիզն ու Վարշավան կկարողանան ստեղծել լեհ-ֆրանսիական ստորաբաժանում, որն անկախ կլինի ՆԱՏՕ-ից։
Այս տարվա մարտին Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան մտադիր է Եվրոպային տրամադրել իր «միջուկային հովանոցը», և առաջարկել էր միջուկային ռազմավարությունը փոխել «առաջադեմ զսպման»։
Երկու երկրների միջև միջուկային համագործակցություն հաստատելու գաղափարն առաջացել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գդանսկ կատարած այցից հետո։ Այն ժամանակ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Վարշավան միջուկային զենքի ոլորտում համագործակցության համատեքստում միացել է էքսկլյուզիվ խմբին, որը հասկանում է եվրոպական համերաշխության և ինքնիշխանության կարիքները։