Թայվանը զենքի մատակարարման վերաբերյալ միլիարդավոր դոլարների պայմանագրեր է կնքել ԱՄՆ-ի հետ

2025 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին 11 մլրդ դոլարի սպառազինության վաճառքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Թայվանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ զենքի մատակարարման վեց պայմանագիր են կնքել ընդհանուր ավելի քան 208.7 մլրդ թայվանական դոլար (մոտ 6.6 մլրդ դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտնում է Focus Taiwan-ը։
Պայմանագրերը ստորագրվել են 2026 թվականի ապրիլին։ Դրանցից ամենամեծը նախատեսում է 123.5 մլրդ թայվանական դոլարի (մոտ 3.9 մլրդ դոլար) HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերում։ Փաթեթը ներառում է նաև M109A7 Paladin ինքնագնաց հաուբիցներ (73.89 մլրդ թայվանական դոլար կամ 2.3 մլրդ դոլար) և ցամաքային զորքերի հրթիռային զինանոցի համալրում (5.32 մլրդ թայվանական դոլար կամ 168 մլն դոլար)։
Տարիներ են պետք, որ Իրանի դեմ գործողությունից հետո ԱՄՆ-ն համալրի զենքի պաշարները. Պենտագոն
Երեք այլ համաձայնագրեր վերաբերում են ռազմածովային ուժերի համար հրթիռների մատակարարմանը (5.13 մլրդ թայվանական դոլար կամ 162 մլն դոլար), խոշոր տրամաչափի զինամթերքի համատեղ արտադրությանը (910.45 մլն թայվանական դոլար կամ 29 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաև ՀՕՊ ինտեգրված համակարգի խորհրդատվական ծառայություններին (22.87 մլն թայվանական դոլար կամ 726 հազար դոլար):
Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ-ն հաստատել էր Թայվանին 11 մլրդ դոլարի զենքի վաճառքը: Bloomberg-ի գնահատմամբ` նման քայլերը կարող են սրել լարվածությունը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում:
ԱՄՆ-ի ամենամեծ USS Gerald R. Ford ավիակիրը լուրջ խնդիրներ ունի. ԶԼՄ