Պետք է կատարել խոստումները. ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է վստահության ճգնաժամի մասին

Ալիմովի խոսքով՝ դիվանագիտության նկատմամբ վստահությունը դեռ պահպանվել է, ուստի այն պետք է վերադառնա առաջնաբեմ։
Sputnik
Վստահելի երկրի հեղինակությունը կառուցվում է քայլ առ քայլ, երբ բարեխղճորեն կատարվում են խոստումները։ Մոսկվայում ընթացող «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» համաժողովի շրջանակում SputnikLive-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ալեքսանդր Ալիմովը։
«Վստահության վերականգնման որևէ նոր բաղադրատոմս չկա։ Երկրների միջև վստահության ճգնաժամը հաղթահարվում է խոստումները կատարելու միջոցով` «ես ինչ-որ բան եմ խոստանում, ես դա կատարում եմ»։ Ուստի մենք ակտիվորեն, նույնիսկ հուսահատորեն, եթե խոսքը Պարսից ծոցում տիրող իրավիճակի մասին է, կոչ ենք անում վերադառնալ քաղաքական կարգավորմանը, խոսելու անհրաժեշտությանը՝ քաջ գիտակցելով, որ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և նրանց բանակցողները պաշտպանում են այդ շահերը»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ նորմալ է, որ յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, բայց դա պետք է անել բարեխղճորեն՝ ամեն անգամ կատարելով խոստացածը։ Դիվանագիտության նկատմամբ վստահությունը դեռ պահպանվել է, և հենց այդ պատճառով այն պետք է վերադառնա առաջնաբեմ։